Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը, ով օրերս մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու խնդրով մտավորականների կազմակերպած ակցիային, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել՝ ընդգծելով, որ ազգի մեծ մասը սխալվել է:
«Նորից այս թեմայով: Ազգի մեծամասնությունը հավատացել և ընտրել է Նիկոլին: Ժամանակի ընթացքում՝ մեկը շուտ, մեկն ուշ հասկացել է, որ սխալվել է: Հիմա ազգի մեծամասնությունը դավաճա՞ն է:
Երևի ես մի բան չեմ հասկանում:
Կրկնում եմ՝ այս ատելության հողի վրա մասնատումը մեզ լավ տեղ չի տանելու: Դարեր անց վերջապես պետականություն ունենք, ամեն մանրուք կարևոր է, մտածենք այս մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան գրառում էր արել, որը նույնիսկ վշտի մեջ զուսպ լինելու մասին էր: