«Եթե Արմանին հարցնես՝ ինչպես է, ժպիտը դեպքին կասի՝ շատ լավ». Մարիամ Ալեքսանյան

Ժամկետային զինծառայող Արման Սիմիկյանը, որը հեռուստադիտողին հայտնի է «Վերջին ուսուցիչը» սերիալից, օրեր առաջ հրազենային վիրավորումով հոսպիտալացվել էր: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ընկերը կազդուրվում է:

Արման Սիմիկյանը

«Եթե Արմանին հարցնես՝ ինչպես է, ժպիտը դեպքին կպատասխանի՝ շատ լավ, բայց, իհարկե, չկա մեկը, ով չգիտակցի՝ ինչ է կատարվում զինվորի ներաշխարհում: Փառք Աստծո, նա արդեն լավ է զգում, բայց բժիշկները դեռ աշխատաք ունեն անելու»,-ասել է դերասանուհին: