«Դուք նույնիսկ մատ չեք շարժել». Սերժ Թանկյանն ԱՄՆ առաջնորդներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Աշխարհահռչակ երաժիշտն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ «2 տարի առաջ դուք պատժամիջոցներ կիրառեցիք թուրք պաշտոնյաների նկատմամբ՝ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու համար, բայց դուք նույնիսկ մատ չեք շարժել պատժամիջոցներ կիրառելու համար Թուրքիայի դեմ՝ Արցախում տասնյակ անմեղ քրիստոնյա հայերի սպանության համար»,- գրել է նա։