Նա, ով շատ էր կարոտել իր տունը և ուզում էր գոնե 1 անգամ 1 օրով լինել տանը

Լուսանկարի հերոսը Պարգև Գասպարյանն է։
Այս 18-ամյա պատանին հերոսական սխրանքներ է կատարել։
Նա վաշտի վարորդ էր։
Պատերազմի սկզբում սպային զեկուցագիր է ներկայացրել, որ նորակոչիկի փոխարեն ինքը գնա դիրքեր։
Սեպտեմբերի 27-ին արդեն 4 տանկ էր խոցել։ Ընտանիքի հետ խոսել էր ու չէր ասել սխրանքի մասին։
Սեպտեմբերի 28-ին ևս 3 տանկ էր խոցել, իսկ մի տանկը հակառակորդը թողել էր ու վախից փախել։
Սպային չէր թողել, որպեսզի նա մեքենան գնար բերելու՝ ասելով, որ նա երեխաներ ունի, ու վտանգավոր է գնալը։ Ինքը կրակի միջով անցել էր ու բերել։

2 օր առանց հաց ու ջրի կռիվ են տվել։ Ժամանակ չկար ուտելու։ Տղաները փորձում էին արդեն 8-րդ տանկը խոցել։ Ու այդ ժամանակ էր, որ ինքնաթիռը գտավ իրեն, ու Պարգևը գնաց հավերժություն։

Նա, ով շատ էր կարոտել իր տունը և ուզում էր գոնե 1 անգամ 1 օրով լինել տանը։
Նա, ով իր քրոջ հետ էր սովորում ամեն տեղ ու ով իր փոքր եղբոր մեծանալը չհասցրեց տեսնել։
Նա, ով ուներ հոգատար հայր ու մայր ու լավ ընտանիք։
Նա, ով իր մեծ սերը թողեց կիսատ։
Նա, ով ընկերոջ հետ վերջին անգամ խոսելիս ասաց. «Կա՛մ կմնանք, կա՛մ կգանք։ Աստված ոնց տա»։
Ու գնաց Եռաբլուր, ուր ննջում են բոլոր-բոլոր քաջերը։
Խաղաղության ճամփով գնաց, խաղաղ լինես, Պարգև ջան։

Ճանաչենք մեր Հերոսներին։

Image may contain: 1 person, standing and outdoor