Այդպես էլ չկարողացա ավարտել սկսածս մի քանի օր առաջ, իսկ հիմա, հիմա դու թռար․ հայրդ ասում է ճախրեցիր, ինչպես արծիվ

Իմ տղա, իմ հպարտություն, իմ բաղտիկյան..
Ուր ես հիմա, ինչ վիճակում, ինչ ես անում, ինչ ես ուտում. Երանի իմանաի, թևեր ունենաի թռչեի գայի…
Սիրտս կանգնում է, փորձում եմ տիրապետել ինձ, պինդ լինել…
————————————————————————————
Այդպես էլ չկարողացա ավարտել սկսածս մի քանի օր առաջ: Իսկ հիմա. հիմա դու թռար: Հայրդ ասում է ճախրեցիր ինչպես արծիվ:

Իմ տղա, իմ հպարտություն, իմ առծիվ: Հիմա գիտեմ ուր ես, բայց ձայնդ էլ չկա, որ միշտ մի քանի րոպեով հանգստացնում էր մեր տագնապը: Հիմա կան հուշեր, խառը մտքեր և…ցավ, անասելի ցավ:

Այս մի քանի օրերի ընթացքում բացահայտում եղար շատ-շատերի համար, ստիպեցիր սիրել քեզ անգամ անծանոթներին: Ախ ապսոս, հազար ապսոս, որ քեզ պիտի ճանաչեին գնալուցդ հետո միայն:

Իմ լույս՝ սիրել ենք, սիրում ենք և սիրելու ենք քեզ

Image may contain: 4 people, people sitting, shoes, tree and outdoorNo photo description available.