Անելյա Գուբրյանը՝ սիրելիից բաժանվելու լուրերի մասին

Դեասանուհի Անելյա Գուբրյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է. «Երբեմն անձնական երջանկության համար բավական է բաժանվելը»:

Դերասանուհու տեղադրած լուսանկարը ենթադրությունների տեղիք է տվել, որ նա բաժանվել է սիրելիից:

Լուրի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց Անելյայի հետ: Վերջինս ասաց, որ դա կատակ էր. «Ես իմ սիրելիից չեմ բաժանվել: Հաճախ եմ նման հումորային լուսանկարներ տեղադրում ու նշում ընկերներիս, այս անգամ այնքան շատ մարդու պետք է նշեի, որ ոչ ոքի չնշեցի»: