Կանխատեսո՞ւմ, թե՞ սցենար․ վիրուսի համար անհանգստանալ պետք չէ, ամեն բան ըստ ծրագրի է ընթանում

Գերմանական Բունդեսթագի կայքում հետաքրքիր փաստաթուղթ է հայտնաբերվել «Bericht zur Risikoanalyse im Bevölkerungsschutz 2012» (Ռիսկ-անալիզով բնակչության պաշտպանության զեկույց 2012), որը կարելի է PDF ձևաչափով ներբեռնել այստեղ։ Ինչ է սա։ Սա SARS հիպոթետիկ-մոդիֆիկացված վիրուսի համաշխարհային տարածման սցենար-կանխատեսումն է՝ կազմված դեռևս 2012 թվականին։ Փաստաթղթում ասվում է, որ համաճարակի պատճառ «․․․կարող է լինել SARS Coronavirus-ը»։ Զեկույցը բավական ծավալուն է (88 էջ) և չափազանց ինֆորմատիվ․ դրանում բազմաթիվ մանրամասներ կան։ Որոնց մասին կպատմի Positive-ը:

Նախ, հեղինակները նշում են, որ համավարակը կսկսվի Հարավ-Արևելյան Ասիայից և այդտեղից արագ կտարածվի դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Պետությունների միջոցառումները տարբեր կլինեն, բայց դրանցից հիմնականը կլինեն կարանտինն ու ինքնամեկուսացումը։

Երկրորդ, ասվում է, որ վիրուսի տարածումը բացասաբար չի անդրադառնա շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի վրա, բայց կարող է որոշ վնաս հասցնել անասնապահությանն ու թռչնաբուծությանը, քանի որ ֆերմերները կհիվանդանան։ Մշակութային հաստատությունները չեն տուժի, հատկապես նրանք, որոնք զբաղվում են պատմական ժառանգության պահպանությամբ։ Առավելագույն վնաս կհասցվի ժողովրդական տնտեսության այն ճյուղերին, որոնք ամենօրյա կարիքներն են բավարարում շարքային քաղաքացիների։ Խոսքն առաջին հերթին, ամենայն հավանականությամբ, փոքր և միջին բիզնեսի մասին է։ Եվ քանի որ շարքային քաղաքացիների վիճակը դրանից կվատանա, նրանք կսկսեն բողոքել և քաղաքական լուրջ փոփոխություններ կլինեն։

Երրորդ, նշվում է, որ խոշոր կորպորացիաները ավելի քիչ կտուժեն։ Ենթակառուցվածքային ոլորտները, ինչպիսիք են էներգետիկան և կապը, կդիմանան։ Իսկ զբոսաշրջության, ռեստորանային գործի, թատրոնների և համերգների մասին կարելի է մի քանի տարով մոռանալ։ Ուղևորափոխադրող ավիաուղիները կվերանան և կմնան միայն բեռնափոխադրողները։

Զոհերի ընդհանուր թիվը մինչև 7,5 միլիոն է գնահատվում, որոնց կարելի է գումարել նաև անհետ կորածներին։ Ո՞ւր կկորեն այդ մարդիկ։ Մենք կարող ենք ենթադրել, որ Վուհանից ստացված չճշտված լուրերի համաձայն, ոստիկաներն այնտեղ բացում էին բնակարանները, հանում մահացածներին և միանգամից տանում դիակիզարաններ, առանց ճշտելու՝ ով ով է։

Համաշխարհային վիրուսային համավարակի տևողությունը կանխատեսման մեջ երեք տարի է գնահատվում։

Դատելով գերմանական Բունդեսթագի կայքի այս զեկույցից, այն ավելի շատ նման է մտածված սցենարի, քան կանխատեսման։