Սիրուն Մինասի որդու նոր լուսանկարը

Պլաստիկ վիրաբույժ, Women’s club-ի մասնակից Սիրուն Մինասն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակել է որդու լուսանկարն ու մակագրել` «Մայրիկի փոքրիկ օգնական»:

Հիշեցնենք, որ Սիրունն առաջին անգամ որդու լուսանկարները հրապարակեց օրերս: Նա լուսանկարներին կից գրել էր.

«Աստված. Գաբրիել:

Գաբրիել հրեշտակապետ. Այո, Տեր իմ:

Աստված. Ամենահամով հրեշտակին կանչիր:

Գաբրիել հրեշտակապետ. Ինչի՞ համար:

Աստված. Գործ կա, երկիր եմ ուղարկում»:

Ավելի վաղ Սիրունն ու ամուսինը` Ռաֆայելը, իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացրել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: