10 խորհուրդ, թե ինչպես ավելի երիտասարդ երևալ․ այս ավելորդությունները ձեզ ծեր տատիկի տեսք են հաղորդում

Հավանաբար նորություն չի լինի, եթե ասենք, որ այն, ինչ կրում եք, կարող է ձեզ ավելի ծեր կամ ավելի երիտասարդ տեսք հաղորդել։ Իսկապես ամեն ինչ կախված է ձեր հագուստից, աքսեսուարներից, դիմահարդարումից և անգամ սանրվածքից։ Հենց այդ պատճառով էլ երբեմն 20 տարեկան աղջկան խառնում են ծեր կնոջ հետ և հակառակը։

Ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես երիտասարդ երևալ մարդկանց աչքերին։ Բայց չմոռանաք նաև հոգով երիտասարդ լինել, քանի որ դա էլ ավելի կարևոր է։

Մի կրեք վիզը ծածկող հագուստ

Հրաժարվեք այդ լայն ժակետներից

Իսկ շարֆ գցեք միայն, եթե իսկապես ցուրտ է

Խուսափեք հաճախ սև գույնի հագուստ կրելուց

Չափազանց շատ շպարը ևս գեղեցիկ չէ

Վերջապես հրաժարվեք ձեր չափից մեծ հագուստներից

Եթե կարող եք, ապա ակնոցներ հնարավորինս քիչ կրեք։ Ասում են՝ ակնոցներն իսկապես «մեծացնում են»։

Ծաղկավոր կտորից կարված հագուստները սովորաբար տատիկների համար են, ուստի դրանցից ևս հրաժարվեք։

Թեև սա կապված է կարծրատիպային մտածելակերպի հետ, այնուամենայնիվ, մեծամասնության աչքին կարճ մազերով մարդիկ շատ ավելի տարիքով են երևում, քան իրականում կան։ Իսկ եթե ուզում եք երիտասարդ տեսք ունենալ, ապա կարճ մի կտրեք ձեր մազերը։

Ախ, այդ արհեստական արևայրուքները․ դրանք իսկապես սարսափելի տեսք են հաղորդում ձեզ։