Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր տունը, որը մարդիկ չափազանց դատարկ և անշուք են համարել և սկսել են «ֆոտոշոփել»

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել մինիմալիստական ինտերիերով իր արտասովոր տան լուսանկարները։ Սպիտակ պատեր, դատարկ միջանցքներ, լակոնիկ դիզայնով նվազագույն կահույք։ Անգամ Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեստը, իրենց տունը բելգիական մենաստանի հետ է համեմատում։

Twitter-ի օգտատերերին սակայն տունը չափազանց դատարկ և անգույն է թվացել։ Եվ նրանք սկսել են ֆոտոշոփով որոշակի դետալներ ավելացնել տան ինտերիերին։

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր տունը

Սպիտակի հաղթանակը

Մինիմալիստական ինտերիեր և շատ ազատ տարածություն

Twitter-ի օգտատերերին այն ատամնաբույժի կաբինետ է հիշեցրել

Դստեր սենյակը՝ վարդագույն երանգներով․ դիզայներ Վինսենտ վան Դույսեն

Քանյե Ուեսթը տունը բելգիական մենաստան է անվանում

Անսովոր է բնակելի տարածքն այսքան դատարկ տեսնելը

Քիմը և Քանյեն հարցազրույց են տվել Architectural Digest պարբերականին, որտեղ պատմել են իրենց արտասովոր տան մասին, որի դիզայները, բացառությամբ մի քանի սենյակների, Աքսել Վելվորդտն է։

Սակայն աստղային զույգի ճաշակը ոչ բոլորն են կիսում։

Համացանցի օգտատերերը սկսել են ֆոտոշոփի միջոցով տարբեր պարագաներ և գույներ ավելացնել տանը։

Այսպես կձևավորեր տունն ինչ-որ մեկի մայրը։

Այսպիսին կլիներ բրազիլական տիպիկ ինտերիերն ըստ օգտատերերից մեկի։

Այլ տարբերակներ

Երբ Արիանա Գրանդեն է հյուր եկել

Ինչ-որ մեկը որոշել է, որ այստեղ բույսերն ու կենդանիներն են պակասում

«Եթե սա լիներ իմ տունը»,- երազում են օգտատերերը

Ոմանք էլ դետալներ են ավելացնում՝ առանց ոճը փոփոխելու

Բայց ամեն դեպքում, ճաշակին ընկեր չկա։