Պատրաստում ենք խորովածի համով հյութեղ կոտլետներ

Այսօր կպատմենք, թե ինչպես պատրաստենք խորովածի համով hյութեղ կոտլետներ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • 1,5 կգ խոզի թիակ
  • 3 կտոր հաց
  • 3 գլուխ սոխ
  • 2 ձու
  • 2 թ․գ․ մանանեխ
  • 1 լիմոն
  • 1-2 ճ․գ․ օսլա
  • Խորովածի համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • 1-2 պճեղ սխտոր
  • Կանաչի՝ ըստ ճաշակի
  • Աղ – ըստ ճաշակի
  • Պաքսիմատի փոշի

Պատրաստման եղանակը

1. 3 կտոր հացը դրեք ամանի մեջ և վրան ջուր լցրեք։

2. Միսը կտրատեք, աղ արեք։

3. Խոշոր կտրեք 3 գլուխ սոխը, աղ արեք և ձեռքերով ճզմեք։ Սոխին ավելացրեք միսը, մեկ լիմոնի հյութ կամ 1 ճ․գ․ 9 % քացախ լցրեք վրան։

4. Մսին և սոխին ավելացրեք 2 ձուն և համեմունքները։ Ավելացրեք նաև մանանեխի փոշին և ջրքամված հացը։ Լավ խառնեք, ծածկեք սննդային թաղանթով և թողեք 60 րոպե մարինացվելու։

5. Ավելացրեք մաղադանոսն ու սխտորը, լավ խառնեք և այս ամենն իրար հետ աղացեք։

6. Խճողակի ավելորդ ջուրը թափեք, մի քիչ աղ ավելացրեք ըստ ճաշակի։ Օսլա ավելացրեք, եթե սոխն այնքան եք արել, որքան բաղադրատոմսում է, եթե քիչ եք արել, անհրաժեշտ չէ։

7. Միսը թաթախեք պաքսիմատի մեջ, կոտլետներ ձևավորեք և նորից թավալեք պաքսիմատի մեջ։ Կոտլետները երկու կողմից տապակեք, որ ոսկեգույն դառնան և դասավորեք փայլաթիթեղ փռած տապակի մեջ։

8. Տապակը ծածկեք փայլաթիթեղով և դրեք 180 աստիճան տաքացված ջեռոցը 25 րոպեով։

Բարի ախորժակ։