«Սեր». Մարջան Ավետիսյանի լուսանկարն ամուսնու հետ

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է, իսկ մեկնաբանություններում Մարջան Ավետիսյանը գրել է. «Սեր»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ զույգ եք, լինեք միշտ երջանիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին նուրբ ու քնքուշ կերպարում էր։ Մարջանը սեւ շապիկ էր կրում, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր կատարել, սակայն հետեւորդները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Տաղանդավոր գեղեցկուհի», «Հրաշք», «Գեղեցկուհի», «Շատ սիրուն ու հմայիչ», «Նուրբ»։