Ընտանեկան լուսանկար. Հռիփսիմե Հակոբյանն՝ ամուսնու ու որդու հետ

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է մեքենայում։ Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի ու որդու հետ։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արտահայտիչ շպարով էր։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին։ Թեեւ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Հիասքանչ»,- գրել էր օգտատերերից մեկը։