Աստղեր, որոնք թաքցրել են մահացու ախտորոշումը

Աշխարհում, ուր ամեն բան ղեկավարում է հայտնիությունը, քչերն են ցանկանում խղճուկ ու դժբախտ երեւալ։ Այս հայտնիները սովոր չեն իրենց խնդիրներով կիսվել շրջապատի հետ։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով նրանց երկրպագուները շատ ուշ են իմացել, որ իրենց կուռքի կյանքում ինչ-որ բան այն չէ, գրում է Cosmo-ն։

Էմիլիա Քլարկ

2019թ.-ի մարտին Էմիլիա Քլարկը «The New Yorker»-ին տված հարցազրույցում պատմել է, որ ութ տարի առաջ՝ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ, կաթված է ունեցել։ Դերասանուհին հազիվ է փրկվել զարկերակի պատռման ու ներգանգային արյունազեղման պատճառով։ Նա գլխուղեղի երկու լուրջ վիրահատության է ենթարկվել, երբ նրա շրջապատից շատերը նույնիսկ չէին էլ կասկածում այդ մասին։

«Առաջին անգամ ինձ համար բարդ էր, երկրորդ անգամ՝ էլ ավելի… Երբ ուղեղի մի հատվածը մեկ րոպեից ավելի թթվածնային քաղց է զգում, այն մահանում է։ Բժիշկները նայում էին իմ ուղեղին եւ ենթադրում, թե դրա գործառույթներից որը կտուժի։ Հնարավոր է՝ կենտրոնանալու կարողությունը կամ պերիֆերիկ տեսողությունը…»,- լրագրողների հետ զրույցում հիշել է Էմիլիան։

Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը չի սիրում, երբ իրեն խղճում են։ Երգչուհին սովորել է անձամբ հաղթահարել դժվարությունները։ Եվ այն մասին, որ կյանքի որոշակի փուլում իրեն երիկամի շտապ փոխպատվաստում է հարկավոր եղել, նա պատմել է, միայն երբ ավարտել է վերականգնումը։ Սելենայի համար դոնոր է դարձել նրա ընկերուհին՝ դերասանուհի Ֆրանիսա Ռայսան։

«Հավանաբար իմ շատ երկրպագուներ նկատել են, որ ես որոշ ժամանակ չեմ զբաղվել ստեղծագործելով ու ոչ մի կերպ չեմ առաջախաղացրել իմ երաժշտությունը։ Խնդիրն այն է, որ ես որոշել եմ երիկամի փոխպատվաստում անել, որի կարիքն առաջացել է գայլախտի պատճառով։ Հիմա ես ապաքինվում եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մտերիմներս եւ հիվանդանոցի անձնակազմին օգնության ու աջակցության, ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար նախքան բարդագույն վիրահատությունը, դրա ընթացքում եւ հետո»,- պաշտոնական հայտարարության մեջ նշել է Գոմեսը։

Լայմա Վայկուլե

Անցած տարվա հուլիսին Լայմա Վայկուլեն դարձել է «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման հյուրը։ Աստղը պատմել է, որ մի քանի տարի առաջ իր մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել։ Այդ ժամանակ աստղը որոշել է չպատմել հիվանդության մասին եւ փորձել ինքնուրույն ազատվել հիվանդությունից։ Սակայն լրագրողները որոշել էին պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել։ Որոշ պարբերականներ գրում էին, թե Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Սակայն Լայման հերքել է ենթադրությունները։ «Կարող եմ հստակ ասել՝ կրծքագեղձի քաղցկեղ չէր։ Ինչ էր, կարեւոր չէ, ես չեմ սիրում անցնել իմ մարմնի անատոմիային։ Տանել չեմ կարողանում, դա գռեհիկ է»,- նշել է արտիստը։

Անաստասիա Զավորոտնյուկ

Այն մասին, որ Անաստասիա Զավորոտնյուկն առաղջական խնդիրներ ունի, երկար ժամանակ նույնիսկ չէին ենթադրում նրա մտերիմ ընկերները։ Արտիստի վիճակի վատացման տեղեկություններն անակնկալի են բերել շատերին։ Լրատվամիջեցները, վկայակոչելով աստղի շրջապատը, սկսեցին գրել, որ նա տառապում է ուղեղի քաղցեղի չորրորդ աստիճանով։ Հոգնբել լրագրողների ենթադրություններից՝ Անաստասիայի հարազատները որոշեցին պաշտոնական հայտարարություն անել։ Նրանք խոստովանել են, որ Զավորոտնյուկն, իսկապես, տառապում է հիվանդությամբ, սակայն չեն բարձրաձայնել ախտորոշումը։ «Ճշմարտությունն այն է, որ կա հիվանդություն, եւ կա այն հաղթելու վճռական նպատակ»,- պնդում են դերասանուհու հարազատները։

Վերջին շրջանում այս պատմության շուրջ աղմուկը հանդարտվել է։ Երկրպագուները հույս ունեն, որ շուտով Անաստասիան կապաքինվի եւ անձամբ կպատմի, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։