«Այն իսկական հրաշք է». Ժաննա Բուտուլյանի ձմեռային կերպարը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ վերարկու է կրում, վառ գլխարկ։ Նա արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «- Ինչպե՞ս կարելի է ուրախանալ ձյան համար»,- զարմացած հարցրեց զբոսաշրջիկը Սիբիրից։ — Իսկ ինչպե՞ս կարելի է չուրախանալ դրա համար։ Այն իսկական հրաշք է։ Վերջապես այն եկավ»,- գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրում Ժաննան սեւ վերնաշապիկ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն մեկնաբանություն էր կատարել․«Լռեք։ Ոչ թե «ասելիք չունենալուց»: Մեզանից յուրաքանչյուրն Աստծո կողմից տրված մի փիլիսոփա է։ Բայց զգացմունքներն ավելի շատ կհասցնեն աչքերը, Քան խոսքերի ջրվեժները…»։