Կյանքի գիծ․ Ի՞նչ կարող են Ձեր մասին պատմել Ձեր ձեռքի գծերը

Հիրոմանտիան հնագույն գիտություն է, որն ունի կողմնակիցներ և հակառակորդներ։

Ավստրալիացի հեղինակ, հիպնոսի վարպետ և պարանորմալ երևույթների գծով մասնագետ Ռիչարդ Վեբսթերի աշխատությունների մի մասը նվիրված է հիրոմանտիային։Նա բավական մանրամասն ուսումնասիրել է կյանքի գիծը։ Վեբսթերը կյանքի գծի երեք հիմնական տեսակ է առանձնացնում և համոզված է, որ դրանցով կարելի է որոշել մարդու բնույթը։

Եկեք Positive-ի հետ միասին մեզ և մեր մտերիմների վրա ստուգենք Վեբսթերի դիտարկումները։

1. Կյանքի գիծը կիսաշրջան է կազմում

Այսպիսի մարդը լի է էներգիայով և էնտուզիազմով։ Կյանքի ոչ մի դժվարություն չի կարող նրան թևաթափ անել, ճակատագրի բոլոր հարվածները նա հանգիստ և թեթև է ընդունում։ Նա իր լավ էներգիայով կիսվում է ուրիշների հետ։ Մարդիկ երբեմն չեն կարողանում հասկանալ, թե որտեղից նրան այսքան ուժ և էներգիա։

2. Կյանքի գիծը մոտ է գտնվում բութ մատին

Այն կարծես գրկի մատը։ Նման մարդիկ, ընդհակառակը, քիչ էներգիա ունեն։ Նրանք թույլ են և անուժ, նախաձեռնող չեն։ Դժվարությունները նա ծանր է տանում առաջին հերթին հոգեկան առումով։ Նման մարդիկ հակված են դեպրեսիաների։

3. Կյանքի գիծը կիսաշրջան է կազմում, բայց հեռու է բութ մատից

Նման կյանքի գիծ ունեցող մարդն իր բնույթով վերը թվարկված երկու տեսակների արանքում է գտնվում։ Այսօր նա կարող է սարեր շուռ տալ, իսկ վաղը ընկճված նստել և ոչինչ չանել։

Էլ ի՞նչ կարող է ասել ձեռքի ափը.

Քույր–գիծ

Եթե կյանքի գծի կողքով ևս մի ավելի փոքր գիծ է անցնում, ապա դա նրա «քույրն» է։ Դա նշանակում է, որ կյանքի ինչ որ մի փուլում մարդու մոտ պահապան հրեշտակ է հայտնվում։ Որպես օրենք այդ փուլում դժվարություններ են առաջ գալիս, բայց դա նշանակում է, որ մարդը պաշտպանված է։

Անհանգստության գծեր

Կյանքի գծից դուրս եկող մանր գծիկները անհանգստության գծերն են։ Ոմանց մոտ դրանք շատ են, մյուսների մոտ այդ հատվածը լրիվ հարթ է։ Այս գծերը մարմնավորում են սթրեսն ու անհանգստությունները։ Եթե այս գծերի մի մասը անցնում է կյանքի գծի վրա, նշանակում է, որ անհանգստությունը արտացոլվել է նաև կյանքի որակի և մակարդակի վրա։