Երգչուհի Շերի դուստրը տարիներ անց «դարձավ նրա որդին». ինչպես է դրան արձագանքել Շերը

Իր միակ դուստ Չեստիտա Սան Բոնոյին հայտնի հայազգի երգչուհի Շերը ծնել է 1969 թ. մարտի 4-ին։ Շերը չափազանց ուրախ էր երեխայի ծննդյան համար և ամեն կերպ փորձում էր աջակցել նրան կյանքում։

Երբ դուստրը մեծացավ, իրական հեռուստաաստղ դարձավ՝ մասնակցելով հայտնի «Սոնիի և Շերի կատակերգական ժամը» հեռուստահաղորդմանը։

Հանդիսատեսը հիացած էր հաճելի և գեղեցիկ աղջկանով և անկեղծորեն հուսով էր, որ Չեստին իրական գեղեցկուհի կդառնա և կգնա մոր ճանապարհով։

Դեռահաս տարիքում, սակայն, Չեստին սկսեց հասկանալ, որ նրան ամենևին էլ չեն հետաքրքրում կանացի հագուստներն ու զբաղմունքները, ինչպես նաև հետաքրքրություն չէր տածում արական սեռի հանդեպ։

Երբ լրացավ աղջկա 18 տարին, նա անկեղծորեն խոստովանեց ծնողներին, որ իրեն հետաքրքրում են ոչ թե տղամարդիկ, այլ կանայք։

Սկզբում Չեստիի ծնողները շոկի մեջ էին միակ դստեր խոստովանությունից։ Նրանք երկար ժամանակ փորձում էին ընդունել իրողությունը, և վերջապես մի օր նրանց մոտ ստացվեց։

40 տարեկանում Չեստին կտրականապես փոխեց տեսքը, ինչպես նաև սեռափոխություն կատարեց։ 2010 թ. Շերի դուստր Չեստին դարձավ Չեզ, այսինքն՝ Շերն այդ օրվանից դարձավ ոչ թե դստեր, այլ որդու մայր։

Չեզի անձնական կյանքը լավ է դասավորվել. նա միշտ կողքին սիրելի աղջիկներ է ունեցել, որոնք շատ են նրան սիրել։ Մի քանի տարի շարունակ նա հանդիպում էր Ջենիֆեր Էլիայի հետ, ում հետ ցանկանում էր ամուսնանալ։ Սակայն բանը դան չհասավ և զույգը բաժանվեց։

Չեզը սիրային հարաբերություններ է ունեցել նաև դերասանուհի Սարա Շրայբերի հետ, ինչպես նաև, ըստ շշուկների, Շարա Բլյուի հետ։