Գիտնականները պարզել են՝ արյան որ խմբի դեպքում է քաղցկեղի հավանականությունն ավելի ցածր

Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, թե արյան որ խմբի դեպքում են մարդիկ ավելի հազվադեպ հիվանդանում քաղցկեղով: Մասնագետներն իրենց ուսումնասիրությունն սկսել են շուրջ կես դար առաջ՝ հետևելով Մեծ Բրիտանիայի կլինիկաներում բուժվող հիվանդների առողջական վիճակին:

35 տարվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան մեկ միլիոն հիվանդի տվյալները: Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի արյուն ունեցողների մոտ շատ ավելի հազվադեպ է քաղցկեղ հայտնաբերվում, քան մյուսների մոտ:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երկրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով, մինչդեռ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են երկրորդ ու երրորդ խմբերի արյուն ունեցողները:

Մասնագետների խոսքով՝ չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներն են ալկոհոլի ու ծխախոտի գործածությունը, ինչպես նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների գործածությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի մասնագետները պարզել էին, որ առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ մյուսներից շատ ավելի հաճախ են բախվում գաստրիտի ու խոցային հիվանդությունների խնդրին:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru