Ահա թե ինչպես է պետք վերծանել արյան անալիզն ինքնուրույն

Եթե բժշկական կրթություն չունեք, դժվարությամբ կվերծանեք արյան անալիզի պատասխանը։ Այն կազմվում է ոչ թե հիվանդի, այլ բժշկի համար, նրա խնդիրն է այնտեղ գրվածը հասկանալը։

Սակայն արժե ընդհանուր պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են նշանակում տարբեր հապավումներն ու թվերը։ Ամեն դեպքում նրանք, որոնք բժիշկը ընդգծել է կամ նշել։

Ինչպես կարդալ արյան անալիզը, կպարզենք այսօր իրար հետ միասին։

1. Հեմոգլոբին (Hb) Lucida Sans Unicode

Բարդ սպիտակուց է, էրիթրոցիտների հիմնական բաղադրիչը, որի հիմնական գործառույթը թոքերից թթվածնի տեղափոխումն է դեպի հյուսվածքներ և CO2-ի դուրս բերումը։

Նորման տղամարդկանց համար 130-160 գ/լ, կանանց համար 120-140 գ/լ։ Եթե հեմոգլոբինը իջած է, դա վկայում է հնարավոր սակավարյունության կամ արյան կորստի մասին, իսկ բարձր ցուցանիշները խոսում են ջրազրկման, արյան հիվանդությունների և սրտային անբավարարությունների մի քանի տեսակների մասին։

2. Էրիթրոցիտներ

Արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։

Տղամարդկանց համար նորման 4,0–5,1 × 10¹² բջիջ/լ, կանանց համար 3,7–4,7 × 10¹² բջիջ/լ։ Առողջ մարդկանց մոտ էրիթրոցիտների ավելցուկ կարող է նկատվել մեծ բարձրութան վրա՝ լեռներում։ Բայց սովորաբար այն խոսում է բրոնխների, թոքերի, երիկամների, լյարդի և սրտի հիվանդությունների մասին։ Էրիթրոցիտների պակասը խոսում է սակավարյունության, արյունահոսության, քրոնիկ բորբոքային պրոցեսների մասին։

3. Լեյկոցիտներ

Լեյկոցիտները կամ արյան սպիտակ բջիջներն իրագործում են բազմապիսի պաշտպանական ֆունկցիաներ։ Դրանք արյան ամենառեակտիվ բջիջներն են և արագությամբ շարժվում են դեպի վնասված կամ ախտահարված օջախը։ Անոթի վիճակում արյան 1մմ^3-ում լեյկոցիտների քանակը տատանվում է 4000-9000 (4-9-10Տ/լ) սահմաններում։ Լեյկոցիտների ավելցուկը վկայում է բորբոքումների կամ բակտերիալ վարակների մասին։ Լեյկոցիտների քանակը նաև ավելանում է սթրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ հղիության ժամանակ։

4. Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտները, կամ արյան թիթեղիկներն ունեն բնորոշ պաշտպանական ֆունկցիաներ։ Դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսությունների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը (թրոմբ) փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը տատանվում է 200 000 — 400 000(200-400-109/լ) սահմաններում։ Թրոմբոցիտների նվազումը տեղի է ունենում ալկոհոլի օգտագործման, ծանր մետաղներով թունավորման, արյան հիվանդությունների, երիկամային անբավարարության, հորմոնալ խախտումների դեպքում։

5. էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)

Արյան մեջ էրիթրոցիտների քանակի գերակշռության պատճառով ձևավոր տարրերի շարժման արագությունը կոչվում է էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)։ Առողջ տղամարդու ԷՆԱ-ն հավասար է 4-10մմ/ժ, առողջ կնոջը 6-12մմ/ժ,. նորածին երեխաներինը՝ մինչև 0,5մմ/ժ, իսկ հղի կնոջը 45-50մմ/ժ։ ԷՆԱ-ի մեծությունը կախված է ոչ թե էրիթրոցիտների, այլ պլազմայի հատկություններից։ ԷՆԱ բարձր ցուցանիշներ գրանցվում են վարակների, բորբոքումների, սակավարյունության, երիկամների հիվանդությունների, հորմոնալ շեղումներ, հետվնասվածքային շոկի և վիրահտությունների, հղիության, դաշտանի ժամանակ։

6. Գլյուկոզա

Բնականում արյան մեջ շաքարի մակարդակը պետք է լինի 3.3-5.5 մմոլ/լ-ի սահմաններում։ Շաքարի պարունակությունը գրեթե նույն է երեխաների և մեծերի արյան մեջ։ Օրվա ընթացքում, կախված մարսողական գործընթացներից, շաքարի մակարդակը փոփոխվում է։

7. Ընդհանուր սպիտակուց

Նորման 60-80 գ/լ։ Նվազում է խիստ դիետաների,ինչպես նաև լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումների դեպքում։

8. Ընդհանուր բիլիրուբին

Լյարդի աշխատանքի ցուցանիշը։

Նորման՝ 20,5 մմոլ/լ։ Հեպատիտների, լեղաքարային հիվանդության կամ էրիթրոցիտների քայքայման դեպքում այս ցուցանիշը բարձրանում է։

9. Կրեատինին

Երիկամների աշխատանքի ցուցանիշն է։ Նորման՝ 0,18 մմոլ/լ։ Բարձր ցուցանիշը խոսում է երիկամային անբավարարության մասին։