Գիտնականները նշել են՝ որն է ամենավտանգավոր սննդակարգերից մեկը

Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կետոգենային սննդակարգն առողջության համար ամենավտանգավոր սննդակարգերից մեկն է: Մասնագետների խոսքով՝ նման սննդակարգին հետևելը կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ:

Կետագենային սննդակարգը ենթադրում է մեծ քանակությամբ ճարպերով հարուստ մթերքի գործածություն և միաժամանակ ածխջրերի խիստ սահմանափակում: Արդյունքում այս սննդակարգին հետևելու դեպքում զարգանում է գլյուկոզայի դեֆիցիտ, որի ֆոնին օրգանիզմն սկսում է այրել կուտակած ճարպերը: Այրված ճարպերը վերափոխվում են կետոնային մարմինների, որոնք գլխուղեղի համար էներգիայի այլընտրանքային աղբյուր են հանդիսանում:

Այս սննդակարգն իսկապես օգնում է ազատվել ավելորդ քաշից, սակայն այն նաև բացասական ազդեցություն է ունենալ օրգանիզմի վրա, ինչը ոչ բոլորն են հաշվի առնում: Կետոգենային դիետային հետևելու դեպքում մարդու մոտ հաճախ նկատվում է ուժերի նվազում, մարմնում տհաճ զգացողություններ և անգամ կոգնիտիվ կարողությունների վատթարացում: Ավելին՝ այս սննդակարգի ֆոնին կարող են զարգանալ անգամ մի շարք վտանգավոր հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղ ու շաքարային դիաբետ, գրում է actualnews.org կայքը: