Ոչ մի կաթիլ ֆոտոշոփ․ 25 ապացույց, որ բնությունն էլ երևակայության պակաս չունի

Բնության պատկերավորության հետ ոչ մի ֆանտաստ գրող չի կարող մրցել։ Մեր մոլորակը միշտ տարբեր բաներով կարողանում է մեզ զարմացնել, լինեն դրանք ժանգոտած լճեր, թե Վինի Թուխի կերպարով ամպեր։

Այսօր բնության ստեղծագործ ու երևակայական մտքի գլուխգործոցներից ենք ներկայացնում, որոնք իրոք ապշեցնում ու հիացնում են։

Հրաբխից հետո Հյուսիսային Իսանդիայում տեղանքը հազարավոր բազալտե սյուներով է ծածկվել։

Ֆուգու ձկան արուները ավազե դղյակներ են պատրաստում, որպեսզի զարմացնեն էգերին։

Քանի դեռ ոչ ոք չի նայում, քարերը զբոսնում են անապատով։

Ամպային ցունամի Սիդնեյում։

Միլիոնավոր սարդիններ են ներգաղթում օվկիանոս։ Ձկների նման վտառները կիլոմետրերով են ձգվում։

Ներգաղթի ժամանակ թիթեռնիկները կարող են հազարավոր կիլոմետրեր անցնել։

Անձրևոտ շրջաններում Չիլիի Ատակամա անապատի որոշ հատվածներ օազիսի են վերածվում։

Արևադարձային ցիկլոնի արդյունքում առաջացած ամպեր։

Այսպիսի ամպերի առավելությունն այն է, որ քամու ժամանակ նրանք չեն շարժվում և մնում են նւոյն դիրքով։

Հրաբուխներն իրենց սեփական մթնոլորտն ունեն։ Այստեղ և փոթորիկներ կան և սեփական կայծակներ։

Այս բազմագույն էվկալիպտի ծառը ժամանակի ընթացքում փոխում է իր կեղևի գույնը։

Այս հսկայական ձագարափոսը Բելիզի ափերին 124 մետր խորություն ունի և ձգվում է 300 մետր լայնությամբ։

Պերֆեկցիոնիստները կգնահատեն հսկայական գլաքարերի վրա էրոզիայի ազդեցությունը։

Դժոխքի դարպասներ Թուրքմենիստանում․ այս կրակը գազի կուտակման արդյունք է։

Ծիր Կաթինի 53 նկարներ մեկ լուսանկարում են միավորվել։

Ֆիտոպլանկտոնների որոշ տեսակներ ահա այսպիսի լուսային էֆեկտ են ստեղծում ջրում։

Սարյակների երամներում մոտ 50 հազար թռչուն է լինում։

Կտրուկ ցրտելու դեպքում որոշ լճեր ծածկվում են սառցե ծաղիկներով։

Փոշու մրրիկ, Ավստրալիա, 2013 թվական։

Ամեն տարի խեցգետիններն այսպես հսկայական խմբերով դեպի օվկիանոս են շարժվում ձվադրման համար։ Սուրբ Ծննդյան կղզում փակում են ճանապարհները, որպեսզի ոչ ոք չխանգարի գաղթին։

Հսկայական ամպե Վինի Թուխը հայտնվել է Անգլիայի երկնքում՝ մանկական բարեգործական միջոցառման ժամանակ։

Վենեսուելայի Կատատումբո գետի ափերին տարեկան մինչև 200 ամպրոպային օր է դիտվում։

Ալիքաձև և անհարթ կառուցվածքի շնորհիվ այս ամպերը սարսափեցնող տեսք ունեն։

Սա ոչ թե թռչի բույն է, այլ քամուց ձգված լավա, որը նաև կախարդի մազեր են նորվեգիայում անվանում։