Անհավանական հզոր դիմակ՝ մազաթափության դեմ

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։

Ձեզ ենք ներկայացնում մազաթափության դեմ պայքարելու բնական միջոց, որը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Այդ դեպքում կնկատեք դրական արդյունքը։

Հարկավոր է

  • հացհամեմի սերմեր (семена пажитника)
  • կոկոսի յուղ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Խորհուրդ է տրվում պատրաստման ընթացքում կես բաժակ հացհամեմի սերմ օգտագործել։ Եթե մազերը երկար են, կարող եք ավելին օգտագործել։
  • 1 բաժակ ջրով թրջեք սերմերը, թողեք 2 ժամ։
  • Մանրացրեք սերմերը։
  • Եթե պաստան խիտ է ստացվում, կարող եք 1-2 գդալ ջուր ավելացնել։
  • Ավելացրեք 2 գդալ կոկոսի յուղ և կրկին խառնեք։
  • Դիմակը պատրաստ է օգտագործման։
  • Դիմակը քսեք գլխամաշկին և մազերին, մերսեք 10 րոպեի ընթացքում։
  • Թողեք 1-2 ժամ։
  • Մազերը լվացեք շամպունով, կոնդիցիոներ օգտագործեք։