Ամանորյա շքեղ Թբիլիսին (Photo)

Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքն այս Ամանորին ընդառաջ կրկին աննկարագրելի շքեղ և ճաշակով է զարդարված։ Հատկապես` Թբիլիսիի կենտրոնը, որի փողոցները, շենքերը և նույնիսկ ծառերը ծփում են լույսերի մեջ։

Քաղաքի ղեկավարությունը մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ներհոսքն ապահովելու համար քաղաքի արդուզարդի վրա ծախսել է 940 հազար ԱՄՆ դոլար։ Հայաստանի մեծ քանակաությամբ քաղաքացիներ այս տարի ևս ամանորյա օրերն անցակցնելու են հեքիաթային Թբիլիսիում։

Ինչ վերաբերում է մեր Երևանին, որտեղ ամանորյա միջոցառումների ծախսերի համար տրամադրվել է 680 հազար դոլար, թող ընթերցողներն իրենք գնահատեն Թբիլիսիի և Երևանի տարբերությունը։

Հ.Գ. Լավ կլիներ, եթե Երևանի ղեկավարությունը գոնե ուշադրություն դարձներ լուսային կոնստրուկցիաներին, որոնցով ձևավորված են մայրաքաղաքի փողոցները։ Բաղրամյանի պողոտայի գրեթե բոլոր լուսային կոնստրուկցիաները կիսատ-պռատ են աշխատում։