Գլխացավերը չեն թողնում հանգիստ ապրե՞լ. սա հենց ձեզ համար է. միջոցներ, որ կօգնեն ազատվել անգամ միգրենից ու սաստիկ գլխացավից

Գլխացավը և միգրենը կարող են  ի հայտ գալ ամեն պահի և դրանցով տառապողները վստահ կարող են ասել, որ  այդ խնդիրները խանգարում  են ապրել նորմալ կյանքով:  Դեղորայքներ շատ կան, բայց եթե հնարավոր է բնական միջոցների օգնությամբ ազատվել այդ խնդրից,ա ապ ինչու չանել:

Անանուխով թեյ.

Միգրենի  ժամանակ շատ հաճախ ի հայտ է գալիս  մարսողության խանգարում: Այս հարցում շատ արդյունավետ կարող է լինել անանուխով թեյը: Այն բարերար ազդեցություն է գործում ստամոքսի վրա:  Միգրենի դեպքում  կարելի է ճակատին անանուխի յուղ քսել, որը նույնպես կմեղմի սաստիկ գլխացավը:

Կիտրոնով գոլ ջուր.

Միգրենի նոպաների ժամանակ մարդու  օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություններ, դանդաղում է մարսողական համակարգի աշխատանքը: Կիտրոնով  գոլ ջուրը կօգնի մաքրել օրգանիզմը, կմեղմի ցավն ու կխթանի մարսողական համակարգի աշխատանքը:

Կոճապղպեղով թեյ.

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը  դրական ազդեցություն է ունենում միգրենի ու սաստիկ գլխացավերի դեպքում:  Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է կոճապղպեղը մանրացնել և թրմել տաք ջրում: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է թեյին նաև կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել: