Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը

Մտքովս երբեք չէր կարող անցնել, որ հնկաձավարով ուտեստն այսպես կուրախացնի իմ ընտանիքի անդամներին: Իսկապես, որ շատ համեղ է ստացվում:

Բաղադրիչներ

  • Հնդկաձավար 150 գ, Աղացած միս 250-300 գ
  • Սոխ 1 հատ, Տոմատի մածուկ  2 ճաշի գդալ
  • Սխտոր 2 ատամիկ, Գազար 1 հատ
  • Բուսայուղ 2-3 ճաշի գդալ

Այս չափաբաժիններով  կարելի է պատրաստել 3 անձի համար:

Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ  քսել և հնդկաձավարը  չորացնել:

Տապակել միսը, մանր կտրատված սոխը,  և խոշոր քերիչով անցկացված գազարը:

Ավելացնել տոմատի մածուկը  և լավ խառնել:

Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը  և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:

Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է  ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև: