Ահա թե ինչին պետք է ուշադրություն դարձնել կարագ գնելիս

Ժամանակակից քաղաքի բնակչին  բավականին դժվար է որակյալ մթերք  ընտրել: Վաճառասրահներում առաջարկվող տեսականին այն լայն է, որ ճիշտ ընտրություն կատարելը դժվար է լինում:  Միշտ չէ որ հաջողվում է գնել  հենց այն բնականն ու իրականը, որը ցանկանում եք: Շատ արտարողներ սպառողին ներկայացնում են  կեղծ մթերքներ, որակյալ բաղադրիչները փոխարինելով  էժանագիններով:  Նույն խնդրի առաջ ենք կանգնում կարագ գնելիս: Խոստովանենք, որ այսօր «մաքուր» կարագ գնելը  այքան էլ հեշտ չէ:

Ինչպե՞ս  ընտրել կարագ:

Կարագի տուփի վրա պետք է անպայման գրված լինի «Սերուցքային կարագ» նշումը: Եթե տուփի վրա գրված է  գյուղական,  բուտերբրոդների համար, սիրողական, ապա   խոսքը մաքուր կարագի մասին չէ, այդ մթերքը պարունակում է  հավելումներ, կոնսերվանտներ, արոմատիզատորներ:

Բաղադրությունը

Իսկական կարագի կազմության մեջ պետք է լինի միայն  սերուցք, կաթ, երբեմն աղ: Եվ վերջ: Եթե բաղադրության մեջ առկա են բուսայուղեր, ապա դա մարգարին է:

Եթե տուփի վրա առկա է Р  52178-2003 թվերը, ապա  դա մարգարին է:

Արժեքը

Բարձրորակ կարագը մշտապես բարձր արժեք ունի: Բնական սերուցքային կարագը չի կարող  բուսայուղերից պատրաստված խառնուրդի արժեքին կամ դրանից էժան լինել:

Յուղայնությունը

Եթե մթերքը պարունակում է  60%-ից ցածր յուղայնություն, ապա դա սերուցքային կարագ չէ:

Պահպանման ժամկետը

Բնական սերուցքային կարագի պահպանման ժամկետը  մեկ ամիս է, եթե տուփի վրա նշված է մինչև մի քանի ամիս  պահպանման ժամկետ, դա նշանակում է, որ այն կոնսերվանտներ է պարունակում: