Սրտի աշխատանքը ստուգելու համար կա մի պարզ միջոց

Կան շատ պարզ միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել այս կամ այն օրգանի վիճակը: Սիրտը «նենգ» օրգան է: Նա կարող է տևական ժամանակ ցույց չտալ իր խնդիրները, կարող է անխափան աշխատել ու մի օր էլ հանկարծ ինֆարկտ է լինում:

Այս փոքրիկ հնարի միջոցով կարելի է պարզել սրտի վիճակը: Փոքրիկ տարայի մեջ սառը ջուր լցնել, կարելի է նաև սառույցով և ձեռքերը պահել դրանում 30 վայրկյան:

Եթե մատների ծայրերը գունատվում են կամ կապտում են, նշանակում է արյան շրջանառության հետ խնդիրներ կան:
Սրտի աշխատանքը կախված է մի շարք գործոններից. Ժառանգականություն, քաշ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ընդունվող դեղորայքներ, սթրես:

Արյան վատ շրջանառությանը առաջին հերթին արձագանքում են մատների ծայրերը, քիթը և ականջները, դրանք թուլանում են, կորցնում են զգայունությունը, բորբոքվում են:

Արյան վատ շրջանառությունը վերջնագիր չէ, այն կարելի է լավացնել սննդի միջոցով:

Սրտի աշխատանքը լավացնում են հետևյալ մթերքները.

Սխտոր – կանխում է աթեորսկլերոզի զարգացումը, իջեցնում է ճնշումը, արյունատար անոթները մաքրում է խոլեստերինից:

Ձկան յուղը օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը: Կոճապղպեղը կանխում է արյան թանձրուկների առաջացումը:

Կտավատի սերմերը կարգավորում են զարկերակային ճնշումը:

Սառը ջրի օգնությամբ իրականացված ստուգումը կարող է ընդհանուր տեղեկություն տալ սրտի վիճակի մասին: Սրտի հետ խնդիրների առաջացման դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել սրտաբանի հետ: