Եթե դուք արթնանում եք գիշերը այս ժամերին, ապա, հավանաբար, ունեք հետևյալ առողջական խնդիրը…

Դուք ամեն գիշեր կամ չափազանց հաճախ նույն ժամին արթնանում եք ու չեք հասկանում, թե ի՞նչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ:

Ահա, եկել է ժամանակը պարզելու դա…

Չինական բժշկության մեջ կա օրգանիզմի բիոլոգիական ժամացույցի հասկացություն, ինչն էլ կօգնի բացահայտել, թե ինչում է խնդիրը, ինչու եք գիշերն արթնանում նույն ժամին:

1. Եթե չեք կարողանում քուն մտնել 21:00-23:00 ընկած ժամանակահատվածում

Սա արյունատար անոթների ակտիվության շրջանն է: Եթե այս հատվածում չեք կարողանում քնել, ապա խնդիրը իմունիտետի հետ է կապված, մակերիկամների կամ վահանաձև գեղձի:

Հոգեբանական պատճառներից են սթրեսսը, մտքերի խառնաշփոթը և սեփական անձի վրա չափազանց կենտրոնացումը:

2. Եթե չեք կարողանում քուն մտնել 23:00-01:00 ընկած ժամանակահատվածում

Սա լեղապարկի ակտիվ ժամանակահատվածն է: Այն պատասխանատու է ճարպերի վերամշակման համար, որոնք դուք հավաքել եք օրվա ընթացքում: Եթե այս ժամանակահատվածում եք արթնանում, ապա պետք է ավելի առողջ սնունդ ընդունեք:

Հոգեբանական պատճառը ձեզ կամ ինչ-որ մեկի հանդեպ քննադատական մոտեցումն է:

3. Եթե չեք կարողանում քուն մտնել 01:00-03:00 ընկած ժամանակահատվածում

Սա լյարդի ակտիվության ժամանակահատվածն է: Ժամանակն է հետևել սննդի ընդունման ճիշտ կանոններին և հրաժարվել ալկոհոլից:

Հոգեբանական պատճառը՝ զայրույթ, կուտակված չարություն, մեղքի զգացում:

4. Եթե չեք կարողանում քուն մտնել 03:00-5:00 ընկած ժամանակահատվածում

Այս ընթացքում թոքերը թթվածին են հավաքում, որ մյուս օրգաններին փոխանցեն:

Այս ընթացքում արթնացող մարդկան բնորոշ է դեպրեսսիան, նրանք հաճախ են տխրություն, ցավ զգում:

Անցեք առողջ սննդակարգի և մաքուր օդի շատզբոսնեք:

5. Եթե չեք կարողանում քուն մտնել 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում

Սա հաստ աղիքի ակտիվության շրջանն է: Տարօրինակ ոչինչ չկա, եթե արթնանաք այս ժամին: Աղին իր բնականոն գործունեությունն  է ծավալում: Ամեն դեպքում, եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա շատ ջուր խմեք:

Հոգեբանական պատճառը՝ դուք անելանելի իրավիճակում եք, կամ անհամբեր ինչ-որ բանի եք սպասում:

Առողջ եղե՛ք: