10 խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ավելի երկար պահպանել Ձեր շորերն ու կոշիկները

Շատ հաճախ մենք ստիպված ենք լինում դեն նետել մեր սիրելի հագուստը այն պարզ պատճառով, որ դրանք վնասվել են կամ ոչ կոկիկ տեսք ունեն։ Դա անելն առավել ցավալի է, երբ վնասվել է բոլորովին նոր հագուստը։ Читать далее «10 խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ավելի երկար պահպանել Ձեր շորերն ու կոշիկները»

Ես նեյրոկենսաբան եմ և ողջ կյանքում ուսումնասիրում եմ մարդու ուղեղը․ կա միայն չորս բան, որոնք անհրաժեշտ են երջանկության համար

Համացանցում բազմաթիվ խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես հասնել երջանկության, և խորհուրդ են տալիս այն մարդիկ, որոնք գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին են խոսում։ Մի հավատացեք նրանց։ Читать далее «Ես նեյրոկենսաբան եմ և ողջ կյանքում ուսումնասիրում եմ մարդու ուղեղը․ կա միայն չորս բան, որոնք անհրաժեշտ են երջանկության համար»

Տորթ «Կապուչինո»․ օրիգինալ և համեղ տորթի բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • 330 գ ալյուր,
  • 5 հատ ձու,
  • 150 գ շաքարավազ,
  • 2 գ աղ,
  • 50 մլ կաթ,
  • 50 մլ ձեթ,
  • 1 թ/գ սոդա,
  • 1 ճ/գ կիտոնի հյութ,
  • 30 գ կապուչինո,
  • 30 մլ ջուր,
  • 30 գ կակաո։

Կրեմի համար

  • 650 մլ կաթ,
  • 1 հատ ձու,
  • 100 գ շաքարավազ,
  • 1 գ աղ,
  • 3 ճ/գ օսլա,
  • 20 գ կապուչինո,
  • 150 գ կարագ։

Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութի մեջ

Читать далее «Տորթ «Կապուչինո»․ օրիգինալ և համեղ տորթի բաղադրատոմս»

Հեշտ պատրաստվող ֆանտաստիկ համով ուտեստ

Բաղադրիչներ՝

  • Տավարի աղացած միս՝ 550 գ.
  • Սմբուկ՝ 3 հատ
  • Հաց՝ 50 գ.
  • Պարմեզան՝ 80 գ.
  • Սուլուգունի պանիր՝ 150 գ.
  • Մաղադանոս՝ 10 գ.
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Ձու՝ 2 հատ

Читать далее «Հեշտ պատրաստվող ֆանտաստիկ համով ուտեստ»

Հինգ քայլ, որոնք կօգնեն ամռանը պահել քաշը վերահսկողության տակ ու խուսափել ավելորդ կիլոգրամների կուտակումից

Ամռանն ընդառաջ շատերը փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը, սակայն անգամ ցանկալի արդյունքին հասնելու դեպքում այն  պահպանելն այդքան էլ հեշտ չի լինում և շատ հաճախ կարճ ժամանակ անց կորցրած կիլոգրամները վերադառնում են։ Читать далее «Հինգ քայլ, որոնք կօգնեն ամռանը պահել քաշը վերահսկողության տակ ու խուսափել ավելորդ կիլոգրամների կուտակումից»

«Ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոց ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել ու անդրադարձել սահմանին տիրող իրավիճակին: Նա գրել է.

«Սիրտս էնքան է նեղացել, ճմլվել, որ դարձել է անգո: Միջից միայն ցավ է դուրս գալիս` քամված ցավ. ամեն կորստի հետ մի սիրտ ես կորցնում, մի կյանք ու մի սեր` աշխարհի նկատմամբ: Առանց մարդու աշխարհը գին չունի, իմաստազուրկ է, ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է, մոր սիրտը քարանում, Երկիրս` աղքատանում: Սիրտս շատ է նեղ… թվում է քար ես դարձել, մեկ էլ տեսնում ես արնածորում ես ու տեղդ չգտնելով` քարշ գալիս պատմության ու հիշողության էջերում, որ հասկանաս, լավ, տեսնես կլինի՞ մի օր հանգիստ Լուսաբաց տեսնենք, Երկիրը ծաղկի ու ժպտա, կորստի ցավը ննջի ու վերանա… անցնի … գնա…
Տեսնես կլինի՞ մի օր էնքան ուժեղանանք, որ մեզ պարզապես հանգիստ թողնեն, մեզ, մեր Երկիրը, մեր տղերքին, մեր մշակույթն ու հավատքը, մեր նիստուկացը, տո մեր սխալներով հանդերձ մեզ հանգիստ թողնեն, մենք էլ մեզ հանգիստ տանք` ապրելու համար հանգիստ տանք: Սիրտս նեղ է… ամեն զոհված Մարտիկի հետ ես եմ զոհվում, բայց իմն անիմաստ է, իրենք` իմաստավոր, իրենց կյանքն էլ է կյանքի մասին, մահն էլ: Իրենք ամեն ինչի մասին են ապրել ու զոհվել են ամեն ինչի հանուն, որ մենք մի օր ուժեղանանք ու ապրելու շանս ունենանք: Բայց ժամանակն անցնում է, ու մենք էլի մոռանում ենք ջրել ծառերը, պաշտպանել լեռներն ու սիրել իրար, մենք մոռանում ենք, որ հանուն կյանքի պիտի ապրենք ու դրանով հաղթենք, ոչ թե իրար «մահ» կամենանք, որ պիտի ուժեղանանք, քանի լավ ենք, ոչ թե սպասենք պատուհասի` մեկօրյա բռունցք դառնալու համար, որ պիտի սիրենք քանի ԿԱՆ, ոչ թե, երբ գնացին: Մենք պարզապես շատ անզգուշորեն ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ: Իսկ ժամանակը երբեք էլ չի սպասում: Ու սիրտս նեղ է: Մեր սերը կողպեքով էնքան խորն ենք կողպել, որ պայթելուց հետո ենք «հիշում», թե ուր ենք պահել…
Պայթելուց հետո սիրելու իմաստը ո՞րն է: Սիրտս նեղ է, որ ամեն անգամ էս պատմությունը սերնդե սերունդ կրկնվում է, տանում է ասես իր բաժինը, ու պրծում չկա: Կանգնած ես աշխարհի կոկորդին.Դու, քո մի կտոր երկինքն ու քո մի բուռ Հողը` կյանքիցդ էլ թանկ, վրան` Խաչ: Քո «մի բուռ» հողը, որի համար ծնվել ես, ապրել ու զոհվել, որ Ծաղկի: Հ.Գ. Հայաստանն ապրելու ևարարելու Երկիր է. այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է: Միայն, թե պետք է հիշել ու պահպանել հիմա, ոչ թե կորստի վտանգի ժամանակ միայն, պետք է պահել ու պահպանել ՄԻՇՏ: Երախտիքս Հայրենիքի Նվիրյալներին: Աստված պահապան բոլորիս»:

Читать далее ««Ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է». Նազենի Հովհաննիսյան»

Դիանա Տոռեսը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել

 

Քանի որ կորոնավիրուսային համավարակը զրկել է մարդկանց ծովի ափին հանգստանալու հնարավորությունից, Դիանա Տոռեսը վայելում է ամառային երեկոները լողավազանի մոտ:

Դիանան լուսանկարվել է գայթակղիչ սև լողազգեստով ու կիսվել այդ կադրով իր ինստագրամյան հետևորդների հետ:

Читать далее «Դիանա Տոռեսը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել»

«Չինաստանը կրակում է մեր ուղղությամբ, անգամ զիվորներ են սպանվել». Սիլվի Բարկովան` Հնդկաստանում տիրող վիճակի մասին

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստած Սիլվի Բարկովան հաճախ է լուսանկարներ հրապարակում իր ինստագրամյան մկրոբլոգում և պատմում իր առօրյայի ու Հնկաստանի մասին:

Այս անգամ Սիլվին կիսվել է տեղեկությամբ ու գրել. «Հնդկաստանում փակեցին Tik Tok-ը, քանի որ Չինաստանի կառավարությունը տարածքներ է ուզում վերցնել Հնդկաստանից և անգամ կրակում է մեր ուղղությամբ: Նույնիկ զինվորներ են սպանվել: Հնդկաստանի կառավարությունն էլ բարկացավ ու փակեց չինական գրեթե 56 հավելված, այդ թվում և Tik Tok-ը»:

Читать далее ««Չինաստանը կրակում է մեր ուղղությամբ, անգամ զիվորներ են սպանվել». Սիլվի Բարկովան` Հնդկաստանում տիրող վիճակի մասին»

«Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Հայազգի միլիոնատերն իր էջի «սթորիս» բաժնում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

Читать далее ««Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան»